Հետևեք մեզ։

Կրկին շփոթել է․ Թրամփը Հայաստանը դարձյալ Ալբանիա է անվանել

19:36, 12 սեպտեմբեր 2025
Կրկին շփոթել է․ Թրամփը Հայաստանը դարձյալ Ալբանիա է անվանել

Ես լուծել եմ պատերազմներ, որոնք հնարավոր չէր դադարեցնել։ Ադրբեջան և Ալբանիա (նկատի ունենալով Հայաստանը - խմբ.): Այն տևեց շատ, շատ տարիներ: Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իմ գրասենյակում էին (Հայաստանի - խմբ.) վարչապետը և (Ադրբեջանի - խմբ.) նախագահը: Նրանք նստած էին միմյանցից հեռու, և ես ասացի. «Եկեք գրկախառնվենք և խաղաղություն կնքենք»: Մենք միևնույն է լուծել ենք այդ խնդիրը»,- նշել է Թրամփը:

 

Թրամփը չի կարողացել ճիշտ արտասանել «Ադրբեջան» բառը, իսկ Հայաստանն անվանել է «Ալբանիա» (տեսանյութ)

Վերլուծական