Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ էլ փոփոխություն կար, դրա մասին հիմա չխոսենք, դռնփակ նիստի տվյալ է: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մարտիրոսյանի արդեն նախկին պաշտպան Հովսեփ Սարգսյանը:
Հարցին՝ Ձեր դիրքրոշման հետ համընկնո՞ւմ է Աշոտ Փաշինյանի դրքորոշումը, նախկին պաշտպանը նախ ճշտում մտցրեց հարցում. «Որ դիրքորոշման հետ, Գայանե Մարտիրոսյանի ազատության հետ կապվա՞ծ»,- և ստանալով դրական պատասխան, պատասխանեց. «Այո, իհարկե համաձայն եմ»:
Նա նշեց, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման փոփոխությունը վերաբերում է խափանման միջոցին, ոչ մեղադրանքին:
Նշենք, որ ավելի վաղ պաշտպանական խումբը հայտարարեց, որ այլևս չի իրականացնելու Գայանե Մարտիրոսյանի պաշտպանությունը: