Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների վերջին հանդիպումը տևել է 9 ժամ, Սոչիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի շրջանակներում Sputnik Արմենիայի թղթակցին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ըստ նրա՝ հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն կա՝ որտեղով է անցնելու երկաթգիծը, ինչպես է իրականացվելու մաքսային հսկողությունը։
«Դա սովորական երկաթուղի է լինելու, Հայաստանի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, բոլոր կողմերից ցանկություն կա հնարավորինս շուտ սկսել ապաշրջափակման գործընթացը», - ասել է նա:
ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ Հայաստանից է կախված լինելու ՌԴ ԱԴԾ-ի կողմից սահմանային հսկողություն իրականացնելու հնարավորությունը։