Հետևեք մեզ։

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը

14:25, 09 հունիս 2023
Արայիկ  Հարությունյանը ներկայացրել է Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ  Հարությունյանը հունիսի 8-ին հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության, Աֆղանական պատերազմի  վետերանների միության և Պահեստազորի սպաների միության  մի խումբ անդամների հետ։

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը, խոսել Արցախի անվտանգության ապահովման գործում իշխանությունների քաղաքականության մասին։

Նախագահը բարձր է գնահատել  հայրենիքի պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում հանդիպման մասնակից կառույցների ունեցած ավանդը, գիտելիքներն  ու փորձը՝ պատրաստակամություն հայտնելով այն օգտագործել Արցախի համար կենսական  նշանակություն ունեցող ոլորտներում։