Հետևեք մեզ։

Էլինա Ավանեսյանը հիվանդության պատճառով դադար է վերցնում կարիերայում

19:30, 13 սեպտեմբեր 2025
Էլինա Ավանեսյանը հիվանդության պատճառով դադար է վերցնում կարիերայում

Աշխարհի 104-րդ ռակետ, Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը սոցիալական ցանցերում արած հրապարակումով հայտնել է մոնոնուկլեոզ հիվանդության պատճառով կարիերայում դադար վերցնելու մասին։

Ախտորոշումն արվել է այս տարվա մարտին։ Էլինա Ավանեսյանն այս տարի ունեցել է նաեւ դաստակի եւ ուսի վնասվածքներ։

Էլինա Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ծանր ժամանակահատվածում իրեն աջակցություն ցուցաբերողներին։

Վերլուծական