Հետևեք մեզ։

Գայանե Մարտիրոսյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ դատարանը հրապարակեց որոշումը

15:47, 09 հունիս 2023
Գայանե Մարտիրոսյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ դատարանը հրապարակեց որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մանվել Շահվերդյանի, հունիսի 9-ին արագացված կարգով քննեց ու վճռեց Գայանե Հակոբյանին (Ազգուշ Մարտիրոսյան) մեղավոր ճանաչել Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման փորձի համար, նրան դատապարտելով չորս տարվա ազատազրկման։ Բայց այս պատիժը նրա նկատմամբ չի կիրառվի։ Ըստ դատարանի վճռի եզրափակիչ մասի՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված պատիժը որոշվել է պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով 1 տարվա փորձաշրջան։

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության մեջ նշվում էր, որ Ազգուշ (Գայանե) Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նիկոլ Փաշինյանի պետական և քաղաքական գործունեության հետ կապված առևանգել է վերջինիս որդուն՝ Աշոտ Նիկոլի Փաշինյանին:

Ազգուշ Մարտիրոսյանին մեղադրանք էր ներկայացված Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ