Հետևեք մեզ։

Սամվել Կարապետյանի պաշտպանները ՀԾԿՀ նախագահի դեմ հանցագործության հաղորդում կներկայացնեն

16:31, 15 սեպտեմբեր 2025
Սամվել Կարապետյանի պաշտպանները ՀԾԿՀ նախագահի դեմ հանցագործության հաղորդում կներկայացնեն

Սամվել Կարապետյանի պաշտպանները ՀԾԿՀ նախագահի դեմ հանցագործության հաղորդում կներկայացնեն, ասուլիսին ասաց Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արմեն Ֆերոյանը։

 

«Փաստաբանական թիմը խորը ուսումնասիրության է ենթարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործողությունները քրեաիրավական ասպեկտով։ Այս պահին մեր ձեռքի տակ եղած ապացույցները բավարար հիմք են տալիս գալու այն հիմնավոր եզրահանգման, որ ՀԾԿՀ նախագահի գործողություններն ինքնին կրում են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ»,–ասաց նա։

 

 

Վերլուծական