Հետևեք մեզ։

Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրած քննիչ Հրաչյա Մուշեղյանը կալանավորվել է. «Փաստինֆո»

16:39, 15 սեպտեմբեր 2025
Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրած քննիչ Հրաչյա Մուշեղյանը կալանավորվել է. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ նախկին քննիչ, «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար  Հրաչյա Մուշեղյանը, որն այժմ փաստաբանական գործունեություն է իրականացնում, օրերս կալանավորվել է։ «Փաստինֆո»-ն դիմել է պատկան մարմիններին՝ պաշտոնական մեկնաբանության համար. խոստացել են արձագանքել ավելի ուշ։ 

 

Հիշեցնենք, որ հենց Հրաչյա Մուշեղյանն է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսներին մեղադրանք ներկայացնող քննիչը, ինչից անմիջապես հետո նշանակվել է ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնից տեղափոխվեց Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնում։ Մուշեղյանը պաշտոնից ազատվել էր պատերազմից հետո, ապա՝ վերադարձել՝ նշանակվելով  Հակակոռուպցիոն կոմիտեի  կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնում։ Նշված պաշտոնից ազատվելուց հետո  փաստաբանական գործունեություն է իրականացնում։ Նշենք, որ Մուշեղյանը եղել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացնող քննիչը։

Հրաչյա Մուշեղյանի վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն շուրջ մեկ տարի է, ինչ դատարանում է, վերաբերում է վթարի։

Վերլուծական