Հետևեք մեզ։

Արփինե Սարգսյանը փոխել է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Արմավիրի պարեկային ծառայությունների պետերին

19:47, 15 սեպտեմբեր 2025
Արփինե Սարգսյանը փոխել է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Արմավիրի պարեկային ծառայությունների պետերին

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով՝ Ոստիկանության փոխգնդապետ Վանիկ Սաղոյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Աղասի Խաչատրյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Սևոյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար։

Վերլուծական