MPG-ի հայաստանյան ղեկավար Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ հեռախոսային զանգերի միջոցով՝ 1100 քաղաքացիների շրջանում հարցում է իրականացվել Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության վերաբերյալ։
«ՀՀ հարցված քաղաքացիների 3.8 տոկոսն է լիովին դրական գնահատում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Ավելի շուտ դրական՝ 5.4%, ավելի շուտ բացասական՝ 18.5%-ը, 8.9%-ը դժվարացել է պատասխանել, 63.4%-ը բացասական է գնահատել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում տեսնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը», - ասաց նա։
Բացարձակապես դեմ արտահայտվողների թիվը 63.4% է արտահայտվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Այսինքն, հարցվածների շուրջ 82 տոկոսը դեմ է արտահայտվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի հայտարարությանը»,-ասաց նա։