Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական հարձակումը սկսվել է։ Այդ մասին նա ասել է հունիսի 9-ին Սոչիում։
Միաժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի բոլոր հակահարձակողական փորձերը ձախողվել են, սակայն հարձակողական ներուժը կա։
«Կարելի է վստահաբար պնդել, որ ուկրաինական այս հարձակումը սկսվել է, և դրա մասին է վկայում ռազմավարական ռեզերվների օգտագործումը»,- ասել է պետության ղեկավարը։
Նրա խոսքով՝ վերջին օրերին Ուկրաինայի զինված ուժերը զգալի կորուստներ են ունեցել, որոնք գերազանցում են «դասական» ցուցանիշը։