Սոչիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից։
Վլադիմիր Պուտինն ասել է, որ քննարկում է եղել երկողմանի և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ այո, իրականում իրենք պարբերաբար հանդիպում են, քննարկում երկկողմանի ու տարածաշրջանային հարցեր։
«Կարծում եմ, այսօր էլ մենք կքննարկենք ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող տարածքին առնչվող հարցեր։ Ցավոք, հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ չլուծված, մի քանի ամիս է գազ ու լույս չկա Լեռնային Ղարաբաղում և Լաչինը միջանցքը փակ է։ Հումանիտար ճգնաժամն Լեռնային Ղարաբաղում շարունակվում է, և կարծում եմ, այսօր այդ հարցերը կքննարկենք»։
Ի պատասխան Պուտինն ասել է՝ իհարկե։
Տեսանյութն՝ այստեղ
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ