ԱԱ. Սեպտեմբերի 18-ին մրցագորգ դուրս կգան 55 կգ, 77 կգ, 82 կգ, 130 կգ քաշային ըմբիշները:
Հայաստանի հավաքականից 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանի մրցակիցը 1/8 եզրափակչում թուրք Էմին Չակիրն է: Հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան։
77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 1/16 եզրափակչում կմրցի ամերիկացի Քամալ Բեյի հետ:
82 կգ քաշում որակավորման փուլում Սամվել Գրիգորյանի մրցակիցը Ադլեթ Տիուլիուբաևն է:
130 կգ քաշում Ռազմիկ Քուրդյանը որակավորման փուլում ուժերը կչափի Ադրբեջանի ներկայացուցիչ Բեկա Կանդելակիի հետ: