Հետևեք մեզ։

Դարմիանը, Չաղանօղլուն և Մարտինեսը պատմել են Չեմպիոնների լիգայի եզրափակչից իրենց սպասումների մասին. «Արմենպրես»

20:16, 09 հունիս 2023
Դարմիանը, Չաղանօղլուն և Մարտինեսը պատմել են Չեմպիոնների լիգայի եզրափակչից իրենց սպասումների մասին. «Արմենպրես»

Իտալական «Ինտեր»-ի ֆուտբոլիստներից Լաուտարո Մարտինեսը, Մատեո Դարմիանը և Հական Չահանօղլուն անդրադարձան Չեմպիոնների լիգայի եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին:

«Անելու եմ առավելությունը գոլի հեղինակ դառնալու համար, բայց ինձ համար կարևորը դա չէ, այլ թիմի հաղթանակը: Ինձ համար առանձնահատուկ խաղ է, քանի որ այն անցկացվում է Ստամբուլում: Մենք նվիրվելու ենք խաղին ամբողջությամբ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հական Չահանօղլուն:

«Ինտեր»-ի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեծ սպասելիքներ ունի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից: «Մենք հավատում ենք, որ կարող ենք մեզ հետ Միլան տանել Չեմպիոնների լիգայի գավաթը: Մենք հրաշալի աճ ենք գրանցել և հասել ենք եզրափակիչ: Լավատեղյակ ենք նաև «Մանչեսթեր սիթի»-ի որակներից»,-ասաց հարձակվողը:

«Ինտեր»-ի պաշտպան Մատեո Դարմիանն ընդգծեց` «Մանչեսթեր Սիթի»-ն որակապես լավ թիմ է և այս խաղում որոշիչ կարող են լինել տարբեր պահերի կայացրած ճիշտ ու սխալ որոշումները:

 

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում` հունիսի 10-ին, թուրքական Ստամբուլ քաղաքում, անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն ուժերը կչափի իտալական «Ինտեր»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: