Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու կինը՝ Բրիջիտը պատրաստվում են լուսանկարչական ու գիտական ապացույցներ ներկայացնել ամերիկյան դատարան՝ ապացուցելու, որ Բրիջիտը Մակրոնը կին է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին BBC-ին ասել է այս գործով Մակրոնների փաստաբան Թոմ Քլերը։
Ֆրանսիայի նախագահի ընտանիքը զրպարտության մեղադրանքով հայց է ներկայացրել ամերիկացի փոդքասթ վարող Քենդիս Օուենսի դեմ, որը պնդումներ է անում, թե նախագահ Էմանուել Մակրոնի կինը տղամարդ է ծնվել: