ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկին Հայաստանը Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը՝ Աբերբայջան։
«Ուղղակի պատկերացրեք, օրինակ, որ մենք կարգավորեցինք Աբերբայջանի և Ալբանիայի իրավիճակը։ Դա տարիներ էր տևել: Այն երբեք չէր կարող կարգավորվել», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ նախագահը նույն սխալը թույլ տվեց նաև սեպտեմբերի 12-ին Fox News-ին տված հարցազրույցում: