Հետևեք մեզ։

Ադրբեջանցի գործարարի նախկին անվտանգության աշխատակիցն ազատազրկվել է 14,5 տարով՝ Աբրահամ Ռուսոյի դեմ մահափորձի համար

22:28, 18 սեպտեմբեր 2025
Ադրբեջանցի գործարարի նախկին անվտանգության աշխատակիցն ազատազրկվել է 14,5 տարով՝ Աբրահամ Ռուսոյի դեմ մահափորձի համար

Մոսկվայի կայազորային ռազմական դատարանն ադրբեջանական ծագումով գործարար Թելման Իսմայիլովի նախկին անվտանգության աշխատակից Թարխան Էլդուկաևին, որը մեղադրվում է երգիչ Աբրահամ Ռուսոյի դեմ 2006 թվականին կատարված մահափորձի և Գուրշումով գործարարների սպանության փորձին օժանդակելու մեջ, դատապարտել է 14,5 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում, հաղորդում է ТАСС-ը։

«Դատարանը Թարխան Էլդուկաևին դատապարտել է 14,5 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում, քրեական գործը վերաորակել է ՌՍՖՍՀ Քրեական օրենսգրքի 102-րդ հոդվածով և մասամբ բավարարել Գուրշումովի քաղաքացիական հայցը՝ 2,5 միլիոն ռուբլու չափով»,- ասել է գործակալության աղբյուրը։

Մեղադրողը Էլդուկաևի համար պահանջել է 15 տարվա ազատազրկում։

Փաստաբան Ռուսլան Զակալյուժնին ТАСС-ին հայտնել է, որ Էլդուկաևի դատավճիռը չափազանց խիստ և անարդար է։

«Մենք կբողոքարկենք»,- ասել է նա։

Փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը լիովին արդարացվել է Ռուսոյի հետ կապված միջադեպի գործով, իսկ Ռուսոյի հայցը մերժվել է։

Վերլուծական