Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարտվեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում:
Զագրեբում ընթացող աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Ահմադիևի հետ ու զիջեց մրցակցին:
Ալեքսանյանը կկարողանա բրոնզե մեդալի համար պայքարել, եթե իրեն հաղթած մարզիկը հասնի եզրափակիչ: