Հետևեք մեզ։

Պակիստանի միջուկային ծրագիրը հասանելի կլինի Սաուդյան Արաբիային

22:13, 19 սեպտեմբեր 2025
Պակիստանի միջուկային ծրագիրը հասանելի կլինի Սաուդյան Արաբիային

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մոհամմադ Ասիֆը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իր երկրի միջուկային ծրագիրը հասանելի կլինի Սաուդյան Արաբիային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պակիստանի պաշտպանության նախարարի խոսքերը մեջբերում է AP-ն։

Նշվում է, որ այս հայտարարությամբ հաստատվել է, որ Պակիստանը Սաուդյան Արաբիային վերցնում է իր միջուկային հովանու ներքո՝ հիմնվելով այս շաբաթ երկու երկրների միջև ստորագրված նոր պաշտպանական դաշնագրի վրա։

Ասիֆի խոսքով՝ համաձայնագիրը ցույց է տալիս Պակիստանի և Սաուդյան Արաբիայի երկարամյա ռազմական համագործակցության նոր մակարդակը։

 

Վերլուծական