Հետևեք մեզ։

Անկարայի հրթիռների գործարանում պայթյուն է որոտացել

11:36, 10 հունիս 2023
Անկարայի հրթիռների գործարանում պայթյուն է որոտացել

Անկարայի Էլմադաղ թաղամասում գտնվող Մեքենաների և քիմիական արդյունաբերության, հրթիռների և պայթուցիկների գործարանում պայթյուն է որոտացել։

Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան գործարանում բռկված հրդեհից հետո։ 

Հաղորդվել է, որ տուժածներից մի քանիսի վիճակը, ովքեր շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են շրջակա հիվանդանոցներ, ծանր է։

Պայթյունի պատճառների վերաբերյալ հետաքննություն է սկսվել։