ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կընդունի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել Truth Social-ում։
«Ես ուրախ եմ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը ողջունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նախագահի հետ մենք աշխատում ենք բազմաթիվ առևտրային և պաշտպանական համաձայնագրերի վրա, այդ թվում՝ Boeing-ի խոշոր գնումների, F-16-ի խոշոր գործարքի և F-35-ի վերաբերյալ շարունակական բանակցությունների վրա, որոնց մասով մենք ակնկալում ենք դրական ավարտ ունենալ», - գրել է Թրամփը՝ Էրդողանի հետ իր հարաբերությունները բնութագրելով որպես «շատ լավ»։