Հետևեք մեզ։

Ըստ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի՝ «ԶՊՄԿ»-ի աշխատակցին սպանած ադրբեջանցի զինծառայողը «ապօրինաբար է ազատազրկվել»

12:55, 10 հունիս 2023
Ըստ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի՝ «ԶՊՄԿ»-ի աշխատակցին սպանած ադրբեջանցի զինծառայողը «ապօրինաբար է ազատազրկվել»

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարություն է տարածել Հայաստանի սահմաններն ապօրինաբար հատած և ազատազրկված ադրբեջանցի զինվորականների ազատազրկման ժամկետի երկարաձգման վերաբերյալ:


Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի է ունեցել սահմանախախտ զինծառայողներից մեկին՝Հուսեյն Ախունդովին առնչվող գործով դատական նիստը: Նա ապրիլի 7-ին ՀՀ սահմանն ապօրինաբար խախտելուց հետո՝ ապրիլի 12-ին իր մոտ եղած ինքնաձիգով բազմաթիվ անգամ կրակելով «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա, սպանել էր նրան։ Դեպքից հետո գողացել էր սպանվածի հեռախոսը, տեսաուղերձ նկարել և վերբեռնել սոցիալական ցանցի իր էջում։ Նա փորձել էր գողանալ նաև տուժողի մեքենան և փախնել Իրան, բայց չէր հաջողվել։ Դեպքի հաջորդ օրը Աճանան գյուղի մոտ բնակիչները նկատել են Հուսեյն Ախունդովին, վնասազերծել ու հանձնել իրավապահներին։ Երեկվա նիստում Ախունդովն ընդունել է մեղքը և հայտնել, որ զղջում է կատարվածի համար:


Ադրբեջանի ՄԻ հանձնակատարը վերոնշյալի աառնչությամբ հայտարարել է.


«Այս ընթացքում ադրբեջանցի զինծառայողներին չի տրամադրվել փաստաբան, նրանք ենթարկվել են տարբեր խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի: Հայաստանի, այսպես կոչված, «դատական գործընթացի» արդյունքում մեր զինծառայողներին ազատությունից ապօրինի զրկելու և նրանց ազատազրկման ժամկետը երկարացնելու վերաբերյալ կողմնակալ «որոշումը» լիովին հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»,- այսպես է կարծում Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը: