Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը նվաճել է ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող «ISU To Milano» վարկանիշային մրցաշարում Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը երկու ծրագրերի արդյունքում հավաքելով 186,84 միավոր ու զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը` նվաճեց Միլանում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Հայաստանի դրոշի ներքո սկսել են հանդես գալ 2025 թվականից: