Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը 60 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց Սերբիայի ներկայացուցիչ Գեորգիջ Տիբիլովի հետ ու գերազանցեց նրան (1:1 հաշվով):
Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության չեմպիոն էր հռչակվել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: