Հետևեք մեզ։

Գյումրիում 15-ամյա տղան մյուս անչափահաս պատանուն դանակահարել է իր վրա ջուր լցնելու պատճառով

14:07, 10 հունիս 2023
Գյումրիում 15-ամյա տղան մյուս անչափահաս պատանուն դանակահարել է իր վրա ջուր լցնելու պատճառով

Հունիսի 9-ին հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին ստացվել է հաղորդում, որ ծակած, արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի:

Կումայրիի բաժնի ոստիկանները պարզել են, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկի մոտ գյումրեցի 15-ամյա պատանին, իր վրա ջուր լցնելու պատճառով, դանակով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել 14-ամյա համաքաղաքացուն: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: