Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգի մրցաշարի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սլավիկ Գալստյանը մրցեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ռազզակ Բայրեկեևի հետ ու գերազանցեց 15:5 հաշվով:
Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր էր դարձել Մալխաս Ամոյանը, իսկ Հրաչյա Պողոսյանը` բրոնզե: