Հետևեք մեզ։

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը․ Մուստաֆաև

16:31, 10 հունիս 2023
Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը․ Մուստաֆաև

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունն ընթանում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմա վրա, ըստ որի էլ՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով վերահսկողութուն կիրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, պատասխանելով «Մոսկվա-Բաքու» պարբերականի հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի կողմից վերահսկողություն կիրականացվի Ադրբեջանի հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջեւանի միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ։   

 Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ այս պահին տեխնիկական մանրամասների համաձայնեցման նպատակով քննարկումներ են ընթանում։