Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է ուկրաինական զորքերի՝ հակահարձակման անցնելու փաստը՝ հրաժարվելով մանրամասնել, թե, որ ուղղություններով և ինչ փուլում են այժմ ընթանում ռազմական գործողությունները:
«Ուկրաինացի զինվորականները դրական են տրամադրված»,-ասել է Զելենսկին։
Զելենսկին նաև կոչ է արել չհավատալ ռուսական տելեգրամ ալիքներին և «հատկապես Պուտինին»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը երեկ հայտարարել էր, որ ուկրաինական հարձակումը սկսվել է։