Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության 24 քաղաքացիների և 17 ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին։ Այս մասին հայտնում է կանադական CTV հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը ցուցակ չի ներկայացրել։ Սահմանափակումների ներդրման պատճառները նույնպես չեն նշվում։
Կանադայի վարչապետը չհայտարարված այցով Կիևում է
20:08, 10 հունիս 2023