Հետևեք մեզ։

Այս տարի նշանավորվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքմամբ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

22:11, 23 սեպտեմբեր 2025
Այս տարի նշանավորվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքմամբ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Այս տարի նշանավորվեց Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքմամբ:


Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի բացման ժամանակ:

 

«Մենք պետք է ընտրենք միջազգային իրավունքի վրա հիմնված խաղաղություն։ Այս տարին նշանավորվեց Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքմամբ, որը միջնորդվել էր Միացյալ Նահանգների կողմից։

 

Սակայն չափազանց շատ ճգնաժամեր մնում են անվերահսկելի։ Անպատժելիությունը տիրում է, իսկ անօրինակությունը զուգահեռաբար մնում տարածված», - ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Վերլուծական