Գիշերն Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հնչած կրակոցների հետևանքով սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նրա փոխանցմամբ՝ ոստիկանը սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է եղել և այդ պահին նրա հետ է եղել։
Ավելի վաղ ՆԳՆ ոստկանությունը հայտնել էր, որ Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով երկու անձ է սպանվել, որոնցից մեկը Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիոգորյանն է։ Նա սպանվել է հենց իր տան դիմաց։
Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է, սակայն նրա ինքնության մասին առայժմ տեղեկություններ հայտնի չեն։