Հետևեք մեզ։

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են Սարյան փողոցում կայանված ավտոմեքենան այրած օտարերկրացուն

10:20, 24 սեպտեմբեր 2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են Սարյան փողոցում կայանված ավտոմեքենան այրած օտարերկրացուն
Սեպտեմբերի 18-ի առավոտյան՝ ժամը 6․14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում ավտոմեքենա է այրվում:
Պարզել է, որ այրվել է նույն փողոցի 30-ամյա բնակչուհու «Տոյոտա» մակնիշի մեքենան: Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում:
 
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Տոյոտան» այրել է օտարերկրյա քաղաքացի 28-ամյա երիտասարդը:
 
Նա սեպտեմբերի 22-ին Զովունի գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն։

Վերլուծական