Հետևեք մեզ։

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 18 պարկուճ

14:49, 24 սեպտեմբեր 2025
Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 18 պարկուճ

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի ունեցած զինված հարձակման վերաբերյալ։ 

«Լուրեր»-ի հետ զրույցում քննիչը նշել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 18 պարկուճ։  

«2025 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 23։50-ի սահմաններում դիմակավորված անձը ինքնաձիգից կրակահերթեր է արձակել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի, ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի, ինչպես նաև Արծրուն Գալստյանի ուղղությամբ։  Դրա հետևանքով Վալոդյա Գրիգորյանն ու Կարեն Աբրահամյանը մահացել են, իսկ Արծրուն Գալստյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն»,-ասել է Հովհաննիսյանը։

Քննիչը տեղեկացրել է, որ դեպքի վայրի զննության ընթացքում առգրավվել են նաև տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները։ 

«Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական և դատակենսաբանական փորձաքննություններ։ Հարցաքննվել են մի խումբ վկաներ։ Ոստիկանության հետ համատեղ իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը հնարավորինս շուտ բացահայտելու նպատակով»,-նշել է նա՝ հավելելով, որ հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի չէ։ 

 

Վերլուծական