Հետևեք մեզ։

Մակրոնն Իրանին կոչ է արել դադարեցնել աջակցությունը Ռուսաստանին

23:42, 10 հունիս 2023
Մակրոնն Իրանին կոչ է արել դադարեցնել աջակցությունը Ռուսաստանին

Մակրոնը Իրանին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանին աջակցությունն ուկրաինական հակամարտությունում։ Ֆրանսիայի նախագահը «ուշադրություն է հրավիրում հետևանքների լրջության վրա», որոնք, ըստ նրա` պայմանավորված են Թեհրանի կողմից ռուսական կողմին անօդաչու սարքերի մատակարարման հետ։

 

Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այն պնդումները, թե Ռուսաստանին իրանական անօդաչու սարքեր է մատակարարվում Ուկրաինայի դեմ կիրառելու համար:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման հաղորդումները կեղծ է անվանել և ընդգծել, որ ռուսական բանակն օգտագործում է հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքեր։