Անգլիայի չեմպիոն և գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» ու Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» միջև Չենպիոնների լիգայում մրցապայքարն ավարտվեց հօգուտ անգլիական թիմի։ Գվարդիոլայի թիմը նվաճեց հերթական տիտղոսը։
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 84-րդ րոպեին։ Հիմնական խաղաժամանակին ավելացվեց 5 րոպե, սակայն այն չօգնեց իտալական ակումբին։
«Մանչեսթեր Սիթիի» հաղթական գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգոն` 68-րդ րոպեին։
Այսպիսով, 1։0 հաշվով «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ նվաճեց եվրոպական Չեմպիոնների լիգայի գավաթը։