Հետևեք մեզ։

Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել, քննիչը նրան հարցաքննել է

14:43, 25 սեպտեմբեր 2025
Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել, քննիչը նրան հարցաքննել է

Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել, քննիչը նրան հարցաքննել է, @ArmeniaSputnik–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Նշանակվել են տարբեր փորձաքննություններ վնասվածքների չափն ու խորությունը պարզելու համար։

Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։

Վերլուծական