ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 9-11-ը 31 ահազանգ է ստացել ՀՀ տարբեր տարածքներում՝ Երևանում, Աբովյան քաղաքում, Զովունի, Բերդավան, Արգել, Ազատան գյուղերում և Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին նկատված օձերի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 5 սահնօձ, 3 գյուրզա, 2 լորտու տեսակի սողուն, 2 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: