Հետևեք մեզ։

Այսօրվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում (լուսանկարներ)

14:48, 11 հունիս 2023
Այսօրվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում:

 

Մասնավորապես, ճանապարհային երթևեկության նոր սխեմայի համաձայն՝ առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:

 

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: