«Բազմաթիվ օպերատիվ հետախուզական, քննչական միջոցառումներ ենք իրականացներ։ Դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ և փետրվարյան դեպքերի շարունակությունն է»,–24news–ի հետ զրույցում ասաց քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը։
ԶԼՄ–ները գրում են, որ իրավապահները խուզարկում են կասկածյալ Նարեկ Օհանյանի տունը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Վալոդյա Գրիգորյանն արտահերթ ընտրություններում հաղթել էր ՔՊ-ի թեկնածուին: