Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է` սպանվել է փետրվարյան դեպքով անցնող անձանցից մեկի եղբայրը` Վալոդյա Գրիգորյանը. այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ խոսնակը։
ՆԳՆ խոսնակը նշեց, որ 6 ամսվա ամփոփումից հետո ՀՀ ՆԳ նախարարը հանձնարարել է խստացնել ծառայությունը մարզերում միջանձնային հարաբերությունների հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղութամբ, մինչ Վալոդյա Գրիգորյանի սպանությունն արդեն պաշտոնից ազատվել են մարզի պարեկային ծառայության ղեկավարը, համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը։