Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում գրառում է արել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիին» 0:1 հաշվով պարտվելու վերաբերյալ։
«Մենք, անշուշտ, արժանի չէինք պարտության անցած գիշեր, զգացողությունները դեռ շատ դառն են։ Ամեն խաղացողի մանկության երազանքն է Չեմպիոնների լիգայում հաղթելը, և մենք ահռելի ջանք գործադրեցինք: Շնորհակալություն բոլորիդ ձեր անվերապահ սիրո համար»,- գրել է Մխիթարյանը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագը եզրափակիչում փոխարինման էր դուրս եկել 84-րդ րոպեին՝ դառնալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակցած առաջին հայ ֆուտբոլիստը։ Նա խաղադաշտում անցկացրեց 11րոպե։