Հետևեք մեզ։

Պեկինի օդանավակայանում կարճ ժամանակով ձերբակալվել է Լիոնել Մեսսին

09:15, 12 հունիս 2023
Պեկինի օդանավակայանում կարճ ժամանակով ձերբակալվել է Լիոնել Մեսսին

Լիոնել Մեսսին ձերբակալվել է Պեկինի օդանավակայանում՝ ոստիկանության կողմից։ Ինչպես հաղորդում է Tribuna.com-ը՝ Արգենտինայի հավաքականը մեկնել է Պեկին, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի Ավստրալիայի ընտրանու հետ։ Մեսսին ձերբակալվել է օդանավակայանում անձնագրի հետ կապված խնդիրների պատճառով։ Պարզվել է, որ Իսպանիայի քաղաքացիներին Չինաստան այցելելու համար անհրաժեշտ է վիզա, որը Մեսսին չի ունեցել։

 

Ըստ աղբյուրի՝ Մեսսին ունի և՛ արգենտինական, և՛ իսպանական անձնագիր, և ըստ երևույթին որոշել է իսպանականով մեկնել Չինաստան։ Իսպանիայի քաղաքացիներն առանց վիզայի մուտք չունեն Չինաստան, սակայն նրանք կարող ենայցելել Թայվան, որն այս դեպքում նշանակություն չունի։ Մեսսին արագացված վիզա է ստացել և հունիսի 15-ին կկարողանա խաղալ ավստրալացիներին դեմ։