Հետևեք մեզ։

Դատախազը միջնորդեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկել Միքայել Սրբազանին

16:12, 29 սեպտեմբեր 2025
Դատախազը միջնորդեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկել Միքայել Սրբազանին

Միքայել Սրբազանի գործով դատախազը միջնորդեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկել Սրբազանին։

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը բացարկ հայտնեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին, ինչը մերժվեց։


Հիշեցնենք՝ սրբազանը մեղադրվում է իշխանության զավթման կոչի համար։

62-ամյա Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում, նիստում պնդել էր, որ սա քաղաքական հետապնդում է. - «Քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում այսօրվա իշխանությունների կողմից, բացահայտ և անթաքույց, որը նաև մտնում է ընդհանուր եկեղեցական, եկեղեցահալած իրենց թվացյալ այս քաղաքականության մեջ»:

 

Վերլուծական