Միքայել սրբազանի դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին 17։30-ին։
«Տրամադրությունս շատ լավ է, դուք իրենց մասին մտածեք, մեր մասին մի՛ մտածեք»,- ոստիկանի ուղեկցությամբ դահլիճից դուրս գալիս ներկաներին դիմելով՝ ասաց Միքայել սրբազանը։
Միքայել Սրբազանի գործով դատախազը միջնորդեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկել Սրբազանին։
Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը բացարկ հայտնեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին, ինչը մերժվեց։
Հիշեցնենք՝ Սրբազանը մեղադրվում է իշխանության զավթման կոչի համար։
62-ամյա Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում, նիստում պնդել էր, որ սա քաղաքական հետապնդում է. - «Քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում այսօրվա իշխանությունների կողմից, բացահայտ և անթաքույց, որը նաև մտնում է ընդհանուր եկեղեցական, եկեղեցահալած իրենց թվացյալ այս քաղաքականության մեջ»: