Հետևեք մեզ։

Մի ամիս ա՝ փոս չենք կարում լցնենք քաղաքում, Աջափնյակի մետրո պիտի կառուցե՞նք․ Ավինյանը զայրացավ

11:11, 12 հունիս 2023
Մի ամիս ա՝ փոս չենք կարում լցնենք քաղաքում, Աջափնյակի մետրո պիտի կառուցե՞նք․ Ավինյանը զայրացավ

 

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավարական նիստի ժամանակ նորից անդրադարձավ մայրաքաղաքի փոսերի ու փոսալցումների խնդրին՝ զայրանալով, թե ինչքա՞ն կարող է ամեն անգամ նույն բանը կրկնել։

 

«Ինչքա՞ն ասեմ՝ փոսեր, փոսեր, փոսեր։ Ուզում եմ հասկանալ՝ մինչև ո՞ր ամիսն է ձգվելու։ Վարչական շրջանի ղեկավարներ, երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքներն էլ ձեր պատասխանատվությունն է, ուզում եմ հիշեցնել դա ձեզ։ Ի՞նչ չունեք, ֆինա՞նս չունեք, ի՞նչ չունեք։ Մետրո պիտի կառուցե՞նք՝ Աջափնյակի, մի ամիս ա՝ փոս չենք կարում լցնենք քաղաքում։ Հետո էլ կասեք՝ էս մեկը սենց, էս մեկը գնաց նկարեց, եսիմ ինչ։ Մենք ամենապրիմիտիվ մեր աշխատանքը չենք կարում կատարենք»,-ասաց Ավինյանը։

 

Նա հիշեցրեց, որ ինքը հատուկ նախորդ նիստերից հետո բոլորին հավաքում և ասում է՝ փոսերի անուն չլսի։ «Էս վերջին շաբաթն ա, հրատապով կլինի, մեկ անձից կլինի, ուզո՞ւմ եք՝ անձամբ գնացեք, էդ ասֆալտը լցրեք, իրոք, հաջորդ երկուշաբթի ևս մի հատ դեպք արձանագրվեց, ինձնից չնեղանաք»,-նախազգուշացրեց Տիգրան Ավինյանը։