Ստանձնել եմ Վոլոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպանությունը։ Գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Պաշտպանական կողմն ապացուցելու է Նարեկ Օհանյանի անմեղությունը։ Պաշտպանական կողմն ապացուցելու է, որ հասարակությանը ներկայացվող վարկածը մեղմ ասած անհիմն է։
Խորին և անկեղծ ցավակցություններ եմ հայտնում տուժողների ընտանիքների անդամներին։ Շուտափույթ առողջություն եմ մաղթում վնասվածքներ ստացած անձին;
Առայժմ այսքանը»,-գրել է նա։