Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը կներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

11:22, 12 հունիս 2023
Նիկոլ Փաշինյանը կներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ս․թ․ հունիսի 20-ին ժ․10։00 հրավիրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
 
Այս մասին հաղորդում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:
 
Քննիչ հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է դրական պատասխան։