Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե ինչ կարող էր դառնալ, եթե չլիներ ֆուտբոլիստ։
«Եթե չլինեի ֆուտբոլիստ, կարող էի իրավաբան դառնալ կամ տնտեսագիտության ոլորտում աշխատել, բայց ֆուտբոլը վաղ մտավ իմ կյանք, և անմիջապես դարձավ երազանք, որը ես վճռականորեն հետապնդեցի։
Հայրս ինձ առաջին անգամ գնդակը տվեց, երբ չորս տարեկան էի։ Այդ պահից սկսած՝ ֆուտբոլը երբեք չի դուրս եկել իմ կյանքից։ Մանկության տարիներին ես խաղում էի առաջին գծում և փորձում էի հնարավորինս շատ գոլեր խփել՝ փորձելով ընդօրինակել նրան։ Իմ կարիերայի ընթացքում ես միշտ խաղացել եմ առավելագույնս՝ խաղի մեկնարկային սուլիչից մինչև խաղի ավարտի վերջը»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinternews-ը,փոխանցում է Armsport.am-ը: