Հետևեք մեզ։

Միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցերը ճնշման կարևոր լծակ են. Եղիշե Կիրակոսյան

12:01, 01 հոկտեմբեր 2025
Միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցերը ճնշման կարևոր լծակ են. Եղիշե Կիրակոսյան

Միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցերը ճնշման կարևոր լծակ են. դատական գործընթացները շատ կարևոր են ու անվտանգային երաշխիքներ են պարունակում առաջին հերթին Բաքվում պահվող գերիների պաշտպանության տեսանկյունից. միջազգային իրավական հարցերով Երևանի նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան։

«Ինչքան էլ Ադրբեջանը՝ որպես երկիր, չունենա ցանկալի վերաբերմունք միջազգային դատարանների որոշումների նկատմամբ, պետք է հասկանալ, որ նույնիսկ նման երկրների համար միջազգային դատական պրոցեսներն ունեն ազդեցություն։ Դրանք վստահաբար ազդում են պետության վարքագծի վրա, սահմանափակում են պետության գործունեության շրջանակները, ստեղծում են լրացուցիչ կապանքներ՝ քաղաքական և հեղինակային առումով»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները