Հետևեք մեզ։

ՄԻԵԴ-ը Բաքվից հայ գերիների վերաբերյալ հաշվետվություն է պահանջել

14:16, 01 հոկտեմբեր 2025
ՄԻԵԴ-ը Բաքվից հայ գերիների վերաբերյալ հաշվետվություն է պահանջել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջում է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը:

Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն այսօր պանելային քննարկման է եղել, և նշել է,  որ դեռևս հուլիսին ադրբեջանական կողմը դատարանին միջնորդել էր վերացնել հաշվետվություն ներկայացնելու իր պարտականությունը: Սակայն, Հայաստանի կառավարության և եվրոպական դատարանում գերիների ներկայցուցիչների առարկություններից հետո դատարանն ի վերջո մերժել է Ադրբեջանի միջնորդությունը և պարտավորեցրել Բաքվին հայ գերիների մասին տեղեկություն ներկայացնել:

Վերլուծական